Արտաքին 3 տարի առաջ - 19:30 14-05-2023

Այժմ քվեատուփերից ամուր բռնելու ժամանակն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, երկրում համապետական ընտրությունների քվեարկությունը կայացել է այնպես, ինչպես վայել է ժողովրդավարությանը, և այժմ ժամանակն է պաշտպանել քվեատուփերը։ Այս մասին Էրդողանը գրառում է գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած քվեարկությանը։

Էրդողանը ընդգծել է, որ իրենք կշարունակեն պաշտպանել ազգի կամքը, քանի դեռ ընտրությունների արդյունքները վերջնական տեսք չեն ստացել։

«Հարգելի ընկերներ և գործընկերներ։ Փառք Աստծո քվեարկության գործընթացն ավարտվեց այնպես, ինչպես վայել է մեր ժողովրդավարությանը։ Հիմա, ինչպես միշտ, քվեատուփերից ամուր բռնելու ժամանակն է։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր ազգի կամքը, քանի դեռ արդյունքները վերջնական տեսք չեն ստացել»,- գրել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Սպասվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն կեսգիշերին։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ