Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով, սակայն չի կարելի բացառել եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը անվտանգության հարցերով ապագա քննարկումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչինչ չի կարելի բացառել, բայց այս բանակցությունները, որոնք մենք քննարկում ենք Աբու Դաբիում, որոնք նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին, կլինեն եռակողմ ձևաչափով», – ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։
Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք բանակցությունները կարող են դառնալ քառակողմ՝ հաշվի առնելով եվրոպական անվտանգության ճարտարապետությունը քննարկելու ծրագրերը։