Սպորտ 1 տարի առաջ - 18:43 18-02-2025

Ինչպես «Փյունիկը» «задний» դրեց․ ակումբի «հեռատես» ղեկավարը հաճոյանում է ՀՖՖ-ին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը վերջին տարիներին համառ պայքար էր մղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության դեմ։ Ակումբի նախկին նախագահ Արթուր Սողոմոնյանը դեմ էր դուրս եկել մելիքբեկյանական հիերարխիային և պայքարի իր կանոններն էր թելադրում և արդարության համար ասենք, որ դա անում էր բարձր մակարդակով։

ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը ակամայից հայտնվեց «դրախտում»․ Արթուր Սողոմոնյանը, ինչ-որ տեղ միայնակ պայքարից դրդված, որոշեց այլևս չշարունակել և ակումբի ղեկավարումը փոխանցել նոր անձի։ Այդ հանձնառությունը ստանձնեց հայկական ֆուտբոլային ընտանիքին անծանոթ Անտոն Ֆարբերը։

Մեջբերում «Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական կայքից․ «Անտոն Ֆարբերը հեռատես ձեռներեց և սպորտային գործադիր տնօրեն է՝ ֆուտբոլի հանդեպ մեծ կրքով»։ Ի՞նչ արեց մեր հեռատես ընկերը․ առաջին իսկ քայլով հաճոյացավ ՀՖՖ-ին։

Դարձյալ մեջբերում ակումբի պաշտոնական կայքից․ ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ»։ Ինչպես ասում են՝ «քամին մեռավ ցրտից»․․․ հեռատեսը հեռատես, բայց այս ամենը պարզապես անլուրջ է։

Այս պատմության միակ ուրախալի կետն այն է, որ շարունակվելու է համագործակցությունը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, առանց որի «Փյունիկ» ակումբը այս խառնաշփոթի մեջ ճանաչել չի լինի։ Իհարկե, Մելիքյանն առաջնորդվել է թիմային նպատակներով և անելիքներով, քանի որ նա այս կազմի հետ պատրաստվում է բարձունքներ նվաճել։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին