Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 03-12-2024

ՔՊ պատգամավորնե՛ր, ձեր ղեկավարը ձեզ էլի ուսապարկի տեղ դրեց․ Արմենուհի Կյուրեղյան

«Վանաձորում՝ Էդմոն, Ալավերդիում՝ Սիմոն, որտե՞ղ ուզենան, որ նման կերպարներ չգտնեն ու համայնքներում ընտրված ղեկավարներից չազատվեն։ Հիմա էլ հասել են Գյումրի»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու որոշմանը։

«ՔՊ պատգամավորնե՛ր, փաստորեն ձեր ղեկավարը ձեզ, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, էլի ուսապարկի տեղ դրեց։ Ինքն է որոշում օրենքի փոփոխություն ընդունեք-չընդունեք, մանդատը վայր դնեք-չդնեք։ Բա սուպերվարչապետությունը էլ ո՞նց է լինում։ Քաղաքապետի թեկնածուի շուրջ իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՔՊ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին»,- ասաց Կյուրեղյանը՝ հարցադրումներ բարձրացնելով, թե ինչո՞ւ պետք է քաղաքապետի թեկնածուն լինի պարտադիր ՔՊ-ական։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում