Ուղիղ եթեր
Եթե սա կրթական համակարգի քանդել չէ, ապա ի՞նչ է․ Արմենուհի Կյուրեղյան
copy image url

Եթե սա կրթական համակարգի քանդել չէ, ապա ի՞նչ է․ Արմենուհի Կյուրեղյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:42 19-03-2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին․

«Սիրելի հայրենակիցներ, ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում կրթական համակարգում իրականացվող քաղաքականության առերևույթ չնկատվող մի գործընթացի վրա:

Խոսելու եմ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համալրման՝ օրենսդրության պահանջի կատարմաիրականացվում է արդեն 2 և ավելի տարի որոշ բուհերում:

Եթե բուհերի խոշորացման քաղաքականության այսօրվա գովազդը բացահայտում է մեր երկրի կրթական համակարգը քանդելու՝ այս իշխանությունների նպատակը, ապա դասախոսական կազմի համալրման մրցութայնության պահանջի չկատարումը կրթական համակարգը քանդելու քողարկված գործընթաց է:

Այս իշխանությունները հենց սկզբից սկսեցին հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությամբ բուհերում նշանակել իրենց սրտի ուզած ռեկտորներին, ովքեր էլ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ փորձեցին բուհերում ունենալ իրենց սրտի ուզած ամբիոնի վարիչներ և դեկաններ: Հիմա էլ անցել են դասախոսներին իրենցից կախվածության մեջ գցելու խնդրին:

Արդեն երկու-երեք տարի է, շատ բուհերում խախտվում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի հոդված 4. 4-ը, որով մրցութայնությունը սահմանված է որպես բուհական բնագավառում պետական քաղաքականության սկզբունք:

Խախտված է նույն օրենքի հոդված 19.4-ը, ըստ որի գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է աշխատանքային պայմանագրով, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն:

Չի կատարվել կառավարության 311-Մ հրամանի 3-րդ կետը, ըստ որի «բուհում սահմանվում է պրոֆեսորադասախոսական կազմի համալրման պայմանագրային եղանակ, որին նախորդում է թեկնածուների ընտրության մրցութային կարգը» :

Օրինական այս պահանջների չկատարման արդյունքում շատ բուհերում դասախոսների կեսից ավելին այսօր աշխատում է ընդամենը ռեկտորի հետ կնքված անհատական աշխատանքային պայմանագրով՝ մինչև 1 ուսումնական տարի ժամկետով:

Այդ մեխանիզմով բուհերն ազատում են պայքարող, փորձառու, իրենց համար անցանկալի դասախոսներից: Իսկ նրանցից ազատվելու պարագայում հետագայում բուհերի փակվելն ու մայրաքաղաքից հանելն ավելի դյուրին է դառնում:

Եթե սա կրթական համակարգի քանդել չի, ապա ինչ է:
Նշեմ որ նույն իրավիճակն ունենք Վանաձորի պետական համալսդարանում, սակայն նաև իմ համառության և հետևողական աշխատանքի արդյունքում ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պարտադրել են ՎՊՀ ռեկտորին՝ գարնանը անպայմանորեն կատարել օրենքի պահանջը, այն է՝ անցկացնել բաց մրցութային ընտրություն դասախոսական թափուր պաշտոնների տեղակալման համար:

Պատրաստ եմ հանդիպելու և քննարկելու նաև այլ բուհերի դասախոսների հետ՝ իրենց բուհում նմանատիպ խնդրին լուծում տալու նպատակով:

Հարգելի դասախոսներ, մի հանդուրժեք Ձեր նկատմամբ նման անօրինական վերաբերմունք ինչ-որ ռեկտորի կողմից, թույլ մի տվեք, որ խաթարվի ՀՀ բուհերի բնականոն գործունեությունը:

Միայն միասնական պայքարը կօգնի հեռացնելու այս իշխանություններին իրենց ազգադավ գործունեությունը իրականացնելուց»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:08 Մայր Աթոռից արձագանքել են Վեհափառի՝ զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի հարցադրումներին
14:02 Փլուզվել է 17-հարկանի շենքի մի հատված. զոհեր չկան
17:49 Որդու շքեղ ապրելակերպի պատճառով Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել
21:26 Արփինե Սարգսյանի հրամանով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր նշանակումը չի ուշացել
23:50 Հուսանք՝ ՌԴ ղեկավարությունը տեղյակ է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից
17:30 Ժպտացեք, ձեզ տուգանում են․ ավտոմեքենայի ներսն այլևս անձնական տարածք չի համարվի
15:30 Սխտոր, ընկույզ, խնձոր. ուժեղ կարկուտը Մարտունիում վնասներ է պատճառել
20:57 Ադրբեջանցինե՞ր, թե՞ իրանցիներ. տարօրինակ համերգ Հյուսիսայինում
22:12 Ակնան մինչև նոյեմբերի 20-ը հայերի վերահսկողության տակ էր, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել
19:32 Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից