Ներքին 1 տարի առաջ - 20:16 02-08-2024

Մշակույթի կամ Սփյուռքի նախարարությունները փակող իշխանությունը դժվար թե ցանկանա մշակութային որևէ կենտրոն պահել․ Արմենուհի Կյուրեղյան

Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում Դիլիջանի երկրագիտական թանգարանից, որտեղ՝ նրան ներկայացվել է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը, հրապարակել է տեսանյութ:

«Մեր թանգարաններում շարժ չկա։ Էսօր գնացի. նույն նկարները նույն տեղը կախված ա. 5 տարի հետո, 6 տարի հետո, 15 տարի հետո նույնն ա»,- տեսանյութում բողոքում է Փաշինյանը։

Նա նաև հետաքրքրվում է, թե 2023 թվականից քանի՞ այցելու է ունեցել թանգարանը, որին ի պատասխան հնչում է՝ 4000: Մեկնաբանելով պատասխանը, Փաշինյանը դժգոհել է, որ 4000 մարդ տարին՝ դա շատ քիչ է. Ապա հավելել, թե բա՝ ինչի՞ ենք պահում թանգարանը:

Oragir.News-ը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արենուհի Կյուրեղյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսպիսի բացասական վերաբերմունք դրսևորում մարզային թանգարանի նկատմամբ։

«Իհարկե, այս իշխանություններին պետք չեն ընդհանրապես՝ որևէ թանգարան, որևէ մշակութային կառույց, որովհետև նմանատիպ ամեն օջախ հիշեցնում է հայկականության մասին։ Նրանք ամեն ինչ անում են, որ «Հայաստան» և «Հայրենիք» հասկացությունները վերանան, մնա իրենց աթոռը և աթոռի սիրուն շրջակայքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

«Եթե իշխանությունը զգում է, որ թանգարանում նույն նկարների առկայությունը նորմալ չէ, ուրեմն պետք է համապատասխան քաղաքականություն վարի, որ մարդկանց մոտ սեր առաջանա դեպի մշակութային օջախները։ Այդ կառույցները պետք է կարողանան այնպիսի ֆինանսավորում ստանալ, որ փոփոխություններով հետաքրքրություն մտցնեն հանրության շրջանում։ Իսկ արդյո՞ք Մշակույթի կամ Սփյուռքի նախարարությունները փակող իշխանությունը ուզում է նման բան։ Այդ նախարարությունները փակող իշխանությունը դժվար թե ֆինանսավորի նմանօրինակ կառույցները և ոչ էլ ուզում է, որ դրանք գործեն։ Եվ այդ է պատճառը, որ իր լսարանին ականջահաճո նախադասություններ է ասում, որ վաղը հիմնավորի այդ թանգարանի փակումը»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը