Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ ՌՀԿ-ն հերքում է շինծու մեղադրանքը
copy image url

Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ ՌՀԿ-ն հերքում է շինծու մեղադրանքը

Ներքին 2 ամիս առաջ - 16:30 14-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«ՈՄԱ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը շինծու է, որը պետք է դիտարկել թուրք ջարդարար, բռնապետ Ալիևի ու հայության միջև եղած հակամարտության կոնտեքստում»,- Oragir.News-ին այս մասին հայտնեցին ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպությունից՝ մեկնաբանելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված այն մեղադրանքը, թե, իբր վերջինս ֆինանսավորել է ՈՄԱ-ն՝ Ադրբեջանի դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու համար։

ՌՀԿ-ից հիշեցնում են, որ Բաքվում ժամանակին ձերբակալվել և արտաքսվել է 7-8 տարեկան ազգությամբ հայ երեխա, ձերբակալվել և մինչ օրս պահվում է հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի, ով անգամ հայերեն խոսել չգիտի և Բաքու էր եկել զուտ բիզնես նպատակովներով․

«ՈՄԱ-ն, երբեք չլինելով ահաբեկչական կառույց, երբևէ չահաբեկելով ոչ մեկին՝ ի տարբերություն Բաքվի Հանրապետության ահաբեկիչ դիկտատոր Իլհամ Ալիևի, երբեք իրեն թույլ չի տվել ահաբեկչական հայտարարություն անել՝ քաջ գիտակցելով, թե թուրքերի հատուկ ծառայությունները որքան ուշադիր են հետևում ազգ-բանակ հայեցակարգի ջատագով կառույցների ոչ միայն գործունեությանը, այլև հայտարարություններին:

Բաքվի Հանրապետության բռնապետի շահերը սպասարկող կառույցները քաջ գիտակցում են, որ միայն Հայաստանում ձևավորված ազգ-բանակն է ի վիճակի կանգնեցնելու Բաքվի բռնապետին, ուստի նման կառույցների դեմ պայքարը շարունակվում է նաև անուղղակիորեն, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի շինծու դատի միջոցով»:

Ինչ վերաբերում է ՈՄԱ-ի հետ Ռուբեն Վարդանյանի կապին, ապա ռազմահայրենասիրական կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ մասնակցել է կուրսանտների համար ՈՄԱ-ի կազմակերպած գոյատևման դասընթացին, որի էությունը հետևյալն էր. մասնակիցները պետք է անտառային պայմաններում կրակ վառեին, կենցաղ ապահովեին, բուժպատրաստություն անցնեին, ալպինիզմով զբաղվեին։ «Այսինքն՝ դասընթացի նպատակը զուտ կենսունակությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ տալն էր։ Ընդ որում, Ռուբեն Վարդանյանը, հավատարիմ մնալով զենք չբռնելու իր պացիֆիստական գաղափարին, նախապես ճշտել էր դասընթացի բնույթը և ընտրել հենց այն հավաքը, որը միտված էր ընդամենը գոյատևման ունակությունների ձեռքբերմանը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ֆինանսական միջոցներ հատկացնելուն, Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն, նա պարզապես վճարել է հիշյալ դասընթացի շրջանակում իր կենցաղն ապահովելու համար անհրաժեշտ գումարը՝ մոտ 100.000 դրամ։

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքներին, ապա հայտնի մեկենաս, մարդասեր, «Ավրորայի» հիմնադիր-ղեկավարին ահաբեկիչների սպասարկող հայտարարելը չափազանց է: Ռուբեն Վարդանյանի դատն ինքնին անմարդկային է և ուղղված է ոչ միայն հայերի դեմ, այլև ամբողջ մարդկության: Թեպետ զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ի ու հայ ազգի դեմ թուրքերի պայքարը երբևէ չափ ու սահման չի ճանաչել, և այս դատավարությունը դրա վառ ապացույցն է»:

Հիշեցնենք՝ Բաքվի դատարանում նախօրեին շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ի թիվս այլ մեղադրանքների՝ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է նաև ՈՄԱ ռազմահայրենսիրական կազմակերպության հետ համագործակցելու և վերջինիս ֆինանսավորելու մեջ, որպեսզի վերջինիս հրահանգիչներն անհատների համար Ադրբեջանի քաղաքացիների դեմ «ահաբեկչական գործողություններ իրականացնելու դասընթացներ կազմակերպեն»։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»