Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:17 14-02-2025

Մոտավորապես այսպես՝ «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ կանգնեք, յանի դիմավորում եք ինձ»

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը մեկնել է Մյունխենի անվտանգության համաժողով և իր կայքում հրապարակել է Գերմանիա ժամանելու ֆոտոները։
Դիմավորողների թվում օրինակի համար գեթ մեկ գերմանացի պաշտոնյա չի երևում։ Բոլորը ՀՀ պաշտոնյաներ են։ Շատ հնարավոր է՝ Նիկոլի հետ նույն ինքնաթիռով եկած։

Այսինքն էս «դիմավորումն» էլ կարող է լրիվ ֆեյք լինել։ Մոտավորապես այսպես. «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ շարքով կանգնեք, յանմ դիմավորում եք ինձ»։
Նկարներում երևացող էն շիկահեր ծյոծն էլ թեպետ գերմանացի է, բայց ... Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Քրիստինե Զասսեն է։

Իսկ հիմա հիշենք, թե ինչպես էին զանազան նիկոլականներից սկսած, դանիելիոաննիսյաններով վերջացրած ՀՀ «ինքնիշխանության աննախադեպ աճը» գովերգում։

Հիշեցնեմ նաև, որ մի քանի օր առաջ «Եվրոպա գնալու» մասին օրենք ընդունեց ԱԺ-ն...
Հ.Գ. Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով