Պետրոս Ղազարյանը, հանուն իր կնոջ բարի համբավի, կարող է հրավիրել ինձ Հանրայինի ուղիղ եթեր․ Հայկ Դեմոյան
copy image url

Պետրոս Ղազարյանը, հանուն իր կնոջ բարի համբավի, կարող է հրավիրել ինձ Հանրայինի ուղիղ եթեր․ Հայկ Դեմոյան

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 12:43 13-02-2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԺՊ կամ ճակատագրի հեգնանքը
Ճակատագրի հեգնանքով Պետրոս Ղազարյանն առաջին հեռուստալրագրողն էր, ով 2018 թ. հուլիսին հրավիրեց ինձ "Կենտրոն" հեռուստաընկերություն` Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի առանձնասենյակ կատարած ավազակային ներխուժման դրվագին անդրադառնալու համար: Միամիտ պետք չէ լինել կարծելու համար, թե այդ հրավերը նպատակ ուներ բացահայտելու իշխանազավթում իրականացրած նորաթուխ պաշտոնյաների հանցավոր վարքը. նպատակ կամ պատվեր կար հնարավորինս արդարացնել կամ մեղմել վերջիններիս արարքը, սակայն բերված փաստերի ու հիմնավորումների դիմաց Պետրոսը չկարողացավ զարգացնել հարձակողական ոճն ու անցավ պաշտպանության:

Հաղորդման ձայնագրումից հետո, Պետրոսն առաջարկեց իր մեքենայով ինձ հասցնել իմ բնակության վայր: Նստեցի վարորդի կողքի նստարանին (Ժաննա, կներես, քո տեղն էի նստել) ու ճանապարհին երկար խոսեցինք կյանքի մեր փորձառություններից; Պատմեցի ԱՄՆ-ում գործուղման մեջ գտնվելու ընթացքում իմ տեղակալ Սուրեն Մանուկյանի հանցավոր ու քստմնելի մի քանի գործողությունների, իմ բացակայության հանգամանքից օգտվելով ՀՑԹԻ տնօրենի պաշտոնին հավակնելու դրվագների մասին, Պետրոսն էլ իր կյանքից բերեց համանման մի դեպք, երբ իրեն շատ մոտ մեկը նույն ոճով փորձել էր թիկունքում դավադրություններ հրահրելով հավակնել իր աշխատատեղին:

Անցան տարիներ…
Հիմա Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստատեսությունում է, իսկ նրա կինը` Ժաննա Անդրեասյանը զբաղեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը:

Եվ ինչպիսի զուգադիպություն…
Պետրոսի կինը կարող է բացահայտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացված փողերի լվացման, խոշոր չափի գումարների ու թանգարանային արժեքների հափշտակման, ավազակային ներխուժումների արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու, ինչպես նաև իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի, այդ թվում` «Հայաստան» համահայկական հիմնադրամում պահվող փաստաթղթերի ոչնչացման ու հանցագործությունների հետքերի կոծկման դրվագները:
Սա, ի դեպ, հանցագործությունների ոչ լրիվ ցանկն է:

Այս հանցագործությունների դրվագներով երկու հարուցված քրեական գործերի նախաքննության ժամանակ իմ ցուցմունքներով հանցակցության մեջ մեղադրել եմ ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանին, ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանին, ինչպես նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներին: Խորհրդի նախագահ Հարություն Գևորգյանն, ի դեպ, կասկածվում է գողություն կատարելու մեջ:

Ու քանի դեռ Ժաննա Անդրեասյանն ի պաշտոնե որևէ նախաձեռնություն չի ցուցաբերում վերոնշյալ հանցագործությունների բացահայտման, ՀՑԹԻ-ին հասցված նյութական վնասը փոխհատուցելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, նա դառնում է Nօ. 1 հանցակիցը` բոլոր վերոնշյալ հանցագործությունների դրվագներով:

Իսկ Պետրոս Ղազարյանն ունի բախտորոշ հնարավորություն. հանուն իր կնոջ բարի համբավի ու վերջինիս ծանր մեղադրանքներից զերծ պահելու համար, ընդամենը կարող է հրավիրել ինձ Հանրայինի ուղիղ եթեր` Ժաննա Անդրեասյանի հետ հարցազրույցի` այս հանցագործությունների բոլոր դրվագներին անդրադառնալու և հանցագործների անունները եթերում հնչեցնելու համար:

Այս առաջարկությունը Պետրոսը կարող է զանց առնել, բայց դրա արդյունքում ամենևին էլ չեն չեղարկվում հարուցված քրեական գործերը, տրված ցուցմունքներն ու հանցակցության դրվագները: Տվյալ պարագայում, ինչպես նշեցի, բոլոր հանցագործությունների կոծկման, հետևաբար հանցակցության մեջ կմեղադրվի հենց Ժաննա Անդրեասյանը»։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
10:57 Արդշինբանկ, էս ուրիշի վարկերը ինձ մի ուղարկեք․ ազգայնականացնելու են ձեզ, վերջը
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից