Ներքին 1 տարի առաջ - 18:24 06-02-2025

Երասխում տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 3 վիրավորները հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Երասխ բնակավայր, որտեղ Գործարանային փողոցի թիվ 3-րդ տանը տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով կան տուծաներ:

Մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը, 3 վիրավորներին, որոնցից երկուսը տղամարդ է, մեկը՝ աղջիկ, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քաղաքացիները և ըստ նախնական տեղեկությունների՝ նրանցից երկուսին քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին հանդիպած շտապօգնության բժիշկները վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենաները և տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հարկանի շենքի առաջին հարկում գազաբալոնի պայթյունի հետևանքով փլուզում է առաջացել:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն-փլուզումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ