Ներքին 1 ժամ առաջ - 13:50 07-11-2026

Իսկ Հայաստանում չի կարո՞ղ իշխանություն փոխվել. Ալեն Սիմոնյան

Մեկնաբանելով Ադրբեջանում հնարավոր իշխանափոխության և խաղաղության պայմանագրի վերանայման վերաբերյալ մտավախությունները՝ Ալեն Սիմոնյանը հարց է բարձրացրել, թե ինչու է նման սցենարը դիտարկվում միայն Բաքվի, այլ ոչ նաև Երևանի պարագայում։

«Իսկ Հայաստանում իշխանությունը չի՞ կարող փոխվել։ Իհարկե, կարող է։ Հայաստանի խորհրդարանում նստած են բավականին շատ մարդիկ, որոնք բոլորովին այլ տրամաբանություն ունեն։ Ի՞նչ է, մեզ մոտ իշխանություն չի՞ կարող փոխվել։ Կարող է», — սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման ժամանակ հայտարարել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ երկու երկրներից որևէ մեկում քաղաքական փոփոխությունները լիովին բացառել հնարավոր չէ, սակայն դա չպետք է խաղաղ կարգավորումից հրաժարվելու հիմք դառնա։

«Երբ նստում ենք ավտոմեքենա, կապում ենք անվտանգության ամրագոտին։ Դա հարյուրտոկոսանոց երաշխիք չի տալիս, որ վթարի դեպքում ողջ կմնանք, բայց անում ենք այն, ինչ մեր ուժերի սահմաններում է», — պարզաբանել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրը նոր պատերազմի պատճառների վերացումն է։

«Եթե մենք հիմա աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է վերացնենք միմյանց դեմ պատերազմելու պատճառները, ապա հենց դրա համար էլ աշխատում ենք», — հայտարարել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև նշել է, որ խաղաղության պայմանագիրը քննարկվել է ամենայն մանրամասնությամբ՝ «նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ, ստորակետ առ ստորակետ»։ Նա հերքել է միակողմանի զիջումների մասին պնդումները՝ շեշտելով, որ համաձայնագրի դրույթները փոխադարձ բնույթ են կրում։

Հայկական կողմի գլխավոր կարմիր գծերից մեկը նա համարել է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացառումը։ Սիմոնյանի խոսքով՝ Երևանն ի սկզբանե հստակեցրել է այդ դիրքորոշումը և շարունակում է հավատարիմ մնալ դրան։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի