Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:08 06-08-2022

Պայթյուն և փլուզում Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա 2 տղաների կյանքի համար․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տանտիրոջ և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչներ 22-ամյա Մասիս Հովհաննիսյանն ու 22-ամյա Տարոն Մկրտչյանը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից