Ներքին 2 տարի առաջ - 13:13 23-04-2024

Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Սանահին թաղամասում այսօր առավոտյան դանակահարություն է տեղի ունեցել անչափահասների մասնակցությամբ։

Оragir.News-ի աղբյուրի փոխանցնամբ՝ դեպքը եղել է Սանահին թաղամասի մշակույթի պալատի հետնամասում։

«Դանակահարվածները 17 և 18 տարեկան տղաներ են, նրաց տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակները ծանր են գնահատում։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղից փոխանցեցին, որ տղաներն իրենց մոտ են տեղափոխվել ժամը 11։30-ի սահմաններում, այժմ վիրահատության են ենթարկվում։

«Երկուսն էլ մեզ մոտ են, երկուսն էլ այս պահին վիրահատվում են։ Տղաներից մեկը 2006 թիվ է, մյուսը՝ 2007։ Կոնկրետ չենք կարող ասել, թե մարմնի որ հատվածում են ստացել վնասվածքներ․․․»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի