copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 13:20 03-02-2025

ԿԳՄՍՆ-ն տեղյակ չէ, դպրոցը լռում է․ Գարո Փայլանի թրքասիրության քարոզի հետքերով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Yerkir.am-ը գրել էր, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում հանդիպում է ունեցել բարձր դասարանների աշակերտների հետ և թրքասիրության քարոզ արել։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։ «Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն»,- ասվում է հրապարակման մեջ։

Oragir.News-ը Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության Տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանից հետաքրքրվեց՝ ԿԳՄՍ-ն տեղյակ եղե՞լ է այս հանդիպումից ու թույլատրե՞լ է այն, թե՞ ոչ։ Մանուկյանը հարցին հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ տեղեկություն չունի և այժմ համապատասխան մասնագիտական վարչությունից պարզաբանումների է սպասում։

ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության Տեղեկատվության բաժնի պետը հայտնեց նաև, որ նախարարության կողմից կարևորվում է ոչ թե անձը, այլ հանդիպման բովանդակությունը և մեզ հորդորեց բովանդակության վերաբերյալ հարցերն ուղղել դպրոցի տնօրենին։ Նրա խոսքով՝ դպորցի տնօրենն է պարտավոր ասել, թե իր դպրոցում ինչ հանդիպում է եղել, այդ հանդիպումն ինչ ձևաչափով է պլանավորված եղել, ինչ թեմաների մասին են խոսվել դրա ընթացքում և այլն, դա հենց դպրոցի տնօրենի իրավասությունն է։ «Ճիշտն այն է, որ այդ հանդիպման մասին առաջին հերթին հենց դպրոցը խոսի»,- ասաց նա։

Oragir.News-ը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել նաև Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Այսպիսով՝ թեպետ Հայաստանի իշխանությունները շարունակաբար խոսում են կրթական հաստատությունները քաղաքականացնելու անթույլատրելիության մասին և այս համատեքստում տարբեր պատրվակներով ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչները, տնօրենները ու դասախոսները ազատվում են աշխատանքից, այնուամենայնիվ Թուրքիայի իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկող Գարո Փայլանին զարմանալիորեն հաջողվում է մուտք գործել դպրոց, հանդիպել աշակերտների հետ և թրքասիրության քարոզ իրականացնել։ Եթե ԿԳՄՍՆ-ն համապատասխան մասնագիտական վարչությունը ի վերջո պարզի թե ինչպես է դա տեղի ունեցել, Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև կրթական գերատեսչության տեսակետը։

Հավելենք նաև, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը իր պատգամավորական գործունեությունն ավարտելուց և անձեռնմխելիությունից զրկվելուց հետո այժմ հեռացել է Թուրքիայից՝ բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում։ Եթե Փայլանն իսկապես հավատում է իր քարոզած գաղափարներին՝ մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ու հայ-թուրքական բարեկամության հեռանկարին, ապա ազնիվ ու առվել համոզիչ կլիներ, որ շարունակեր բնակվել Թուրքիայում ու այդ երկրում իր գործունեությամբ նպաստեր թուրքական հասարակության տրամադրությունների փոփոխությանը, սակայն իրականությունը բոլորովին այլ բանի մասին է․․․

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը