Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:21 02-02-2025

Օսկանյանը Գլենդելում հայտարարել էր՝ «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարդան Օսկանյանը ամերիկահայերին կոչ է արել չհանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա, ի դեպ, նույն Վարդան Օսկանյանն է, որը 2000թ-ի ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր բնորոշմամբ «շատ մասնավոր, ոչ պաշտոնական» ելույթի ժամանակ հայտարարել էր հետևյալը.

«Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Ելույթը հրապարակվել էր The California Courier շաբաթաթերթում, որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերը նշված առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ