Ներքին 1 տարի առաջ - 17:00 31-01-2025

Փաշինյանն է հավելյալ սրում ցեղասպանության թեման. պարզաբանում

Հունվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան» 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված)» վերտառությամբ գրառում է հրապարակել, որտեղ ներկայացրել է իր 2009 թվականի ընկալումները Ցեղասպանության վերաբերյալ։

«Որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան։ Հայոց կոտորածները տարիներ են տևել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում, և դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ», - նշել է Փաշինյանը։

Oragir.News-ը Փաշինյանի գրառման հիմքով, առանց իմաստային աղճատման, «Օրվա խոսք» էջով հրապարակում է արել, վերնագրելով՝ «Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ: Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։ Սակայն ՔՊ-ական որոշ անիրազեկ համակիրներ աղմուկ են բարձրացրել, Oragir.News-ին անհիմն հանդիմանելով ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Հերքելով մեզ հասցեագրված հանիրավի հանդիմանանքները, վերստին հրավիրում ենք հանրության ուշադրությունը, որ սա Նիկոլ Փաշինյանն է գրել 2009-ին իր «Բանտային օրագրում», 2025-ի հունվարի 27-ին էլ հրապարակել Տելեգրամի իր էջում, ի հավելումն իր՝ ցեղասպանության վերաբերյալ օրեր առաջ Շվեյցարիայում հնչեցրած աղմկահարույց հարցադրումների, հավելյալ սրելով հանրային քննարկումներն այս թեմայով։

Ամենից շատ դիտված

22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ