Ուղիղ եթեր
Ներքին 53 րոպե առաջ - 21:08 02-11-2026

Սևանի մակարդակը 2026 թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը:

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.55 մ (01.11.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է եղել 23 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 33 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.518 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը ներառյալ՝ 177.820 մլն.մ³։