Արտաքին 1 տարի առաջ - 11:56 09-10-2024

Բաքուն կարծում է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում

Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը սահմանին ավելի է սրում իրավիճակը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ հանդիպմանը։

Վելիևը հատկապես ընդգծել է, թե իբր Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, ինչպես նաև ՀՀ զինումը տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից, հանգեցրել են Հայաստանում «ռևանշիստական ուժերի» ակտիվացմանը, որոնք իբր խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար և խոչընդոտում խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ
23:42 Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել. Ոսկանյան