Ներքին Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 21:00 28-06-2025

Հատուկ կարծիք․ Ինչու է Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրավիճակը սրում

Նիկոլ Փաշինյանը Սրբազան պայքարի անդամներին տարավ կալանքի:

Արմեն Աթալյանի դիտարկմամբ՝ այլ կերպ հնարավոր չէ նկարագրել օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Փաշինյանը պարզապես մեկուսացրեց իր քաղաքական հակառակորդներին:

«Նախորդ օրերին գուցե հարց է առաջացել, թե ինչո՞ւ է Փաշինյանը գնում ներքաղաքական իրավիճակի սրման: Չէ որ, մեղմ ասած, ծիծաղելի ապացույցների հիման վրա Սրբազան պայքարի անդամների ազատազրկումը էլ ավելի է խորացնելու բևեռացումը հասարակության մեջ: Այո, ճիշտ այդպես, և հենց դա էլ Նիկոլի նպատակն է:

Քաղաքացիական պայմանագրի ղեկավարը սրանով մի քանի հարց է լուծում:

Էլ ավելի է ակտիվացնում, այնուհետև մեկուսացնում հանրային դաշտում ակտիվ գործունեություն ծավալողներին: Մարդիկ էլ չեն կատարի հրապարակումներ սոցիալական ցանցերում և չեն անի հականիկոլական քարոզ գետնի վրա, գուցե մինչև ընտրություններ:

Երկրորդը՝ սրանով վախ է ներշնչվում նրանց, ովքեր բաց հարթակներում ակտիվ արտահայտում են իրենց հակաիշխանական դիրքորոշումը: Առավել ևս եթե դու տանն ունես օրինական զենք: Քո սուր հակաիշխանական հրապարակումն ու զենքը կարող են միացվել իրար և վերածվեն քո դեմ հարուցված քրեական գործի:

Երրորդը՝ Նիկոլը փորձում է սահմանափակել քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով խմբերի ձևավորմանը: Հողի վրա Փաշինյանի մեծագույն թշնամիները, դրանք ակտիվ էնտուզիաստներն են, որոնք միավորվում են գաղափարների շուրջ և որոնց չես կարող մեղադրել թալանի կամ այլ հանցանքների մեջ: ԱԱԾ-ի հրապարակումներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ նման թիմերում շատ են ԱԱԾ գործակալները, ըստ այդմ, դու չես կարող վստահել քո գաղափարակից ընկերոջը, որը գուցե գործակալ է, ըստ այդմ հեռու կմնաս պրոցեսնեից, որոնք ձեռնտու չեն Նիկոլին»,- նկատում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից