Ներքին 43 րոպե առաջ - 10:24 23-10-2026

ՄԻՊ-ը և ԿԳՄՍՆ-ն քննարկել են հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը

Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Քննարկման առանցքում եղել են հատուկ դպրոցների գործունեության կազմակերպման, դրանց վերակազմակերպման, ինչպես նաև ռեսուրս կենտրոնների ստեղծման և գործառույթների զարգացման հարցերը՝ ներառական կրթության կայուն զարգացման, կրթության հավասար հասանելիության և ապաինստիտուցիոնալացման նպատակների համատեքստում։

Հանդիպման ընթացքում աշխատակազմի և իրավասու մարմինների ներկայացուցիչները, ի թիվս այլնի, անդրադարձել են նաև սովորողների կրթության շարունակականության ապահովման գործընթացում առկա խնդիրներին, ինչպես նաև անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների լիարժեք տրամադրմանն առնչվող հարցերին։

Քննարկման ընթացքում կարևորվել են հաշմանդամություն ունեցող երեխաների լավագույն շահի առաջնահերթության, խտրականության բացառման և կրթության հավասար հասանելիության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպման և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործընթացների հետևողական շարունակականությունն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության իրավունքի արդյունավետ իրացման և հանրակրթական համակարգում նրանց լիարժեք ներառման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Պաշտպանը կարևորում է նաև պետական իրավասու մարմինների հետ շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ առկա հարցերի լուծման արդյունավետ ուղիներ գտնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանն ուղղված բարեփոխումների հետևողական ընթացքն ապահովելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին