Ուղիղ եթեր
Արտաքին 50 րոպե առաջ - 19:23 02-11-2026

Ս. Արաբիայի պաշտպանության նախարարի նախազգուշացումը Թուրքիային

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ներկայացրել է Թեհրանում Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման մանրամասները։

Թուրքիան հանդիպմանը ներկայացրել է Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը։

Ռեզայիի խոսքով՝ քննարկումների հիմնական թեման եղել է Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում և անվտանգության սպառնալիքները։ Նրա պնդմամբ՝ չորս երկրներն էլ այս հարցի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել և որդեգրել կոշտ դիրքորոշում։

Ռեզային վկայակոչել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանի խոսքերը․ «Ձեզնից հետո Իսրայելի թիրախը կլինի Թուրքիան, ապա՝ մենք»։

Իրանի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը նույնպես նման մտահոգություններ է հայտնել։

Ermenihaber