Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման ցուցակում առաջադիմել է 18 աստիճան ու զբաղեցնում է 82-րդ տեղը: Դա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար:
24-ամյա թենիսիստուհին հաղթողի տիտղոսն էր նվաճել Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 շարքի մրցաշարում, որտեղ տարել էր 5 հաղթանակ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է չորս աստիճան ու զբաղեցնում է 149-րդ տեղը:
WTA-ի վարկանիշային ցուցակի առաջատարը Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան է։