Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:30 25-01-2025

Փաշինյանը հաճոյանում է Թրամփին. տուժում են հայ-չինական հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանը մտադիր է այցելել Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։ Հայաստանը շարունակում է մնալ նույն դաշինքի անդամ, որը հակաչինական բնույթ ունի։

Հասկանալու համար Փաշինյանի գործողությունները և չինական կողմի համապատասխան արձագանքը` Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ․



/Ստեփան Դանիելյան, քաղաքագետ/

«2025 թվականն ընտրությունների տարի է Հայաստանում, իսկ գործող իշխանությունն ընտրվելու հնարավորություն չունի, դրա համար փորձում է ապահովել արտաքին աջակցություն, ինչպիսին ուներ Բայդենի վարչակազմի օրոք։ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցները կարդալիս տեսնում ենք իրենց այդ մտահոգությունը։ Բնականաբար, նրանք Թրամփի աջակցությունը ստանալու համար պատրաստ են ամեն ինչի։ Իսկ քանի որ Թրամփի թիրախը Չինաստանն է, Հայաստանի իշխանությունը պետք է մասնակցի հակաչինական բոլոր միջոցառումներին, որպեսզի հաճոյանա ԱՄՆ-ին ու աջակցություն ստանա վերընտրվելու համար»,- նշեց քաղաքագետը։

Այսպիսով` Թրամփի վարչակազմին հաճոյանալու համար Փաշինյանը նորից կգնա դիվանագիտական զիջումների ու կվտանգի հայ-չինական երկարամյա համագործակցությունը։

Հիշեցնենք նաև, որ 7 ամիս է, ինչ Չինաստանը ՀՀ-ում դեսպան չունի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը