Ներքին 1 տարի առաջ - 17:50 22-01-2025

Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրի»-ի սյուժեում, պետք է դուրս գանք դեպի «իրական Հայաստան»․ Փաշինյան

«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին, հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա»,- այս մասին այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հենքի վրա իրականացնում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում՝ մի հարաբերությունը մյուսի հաշվին, բայց այդ հարաբերություններն ունեն փոխազդեցություններ։ Հայեցակարգային նրբությունն այն է, որ էդ արտաքին հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի, որը կապահովի ՀՀ անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը։ «Ես համարում եմ՝ էն պրոցեսը, որ մենք անցել ենք, դա ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դեպի էսօրվա աշխարհ։ Բոլոր բարեփոխումները դրա մասին են, առաջարկում ենք, որ մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք էդ վեպի սյուժեի մեջ և դուրս գանք դեպի իրական Հայաստան»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար