Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 21-01-2025

Բացահայտվել է Փաշինյանի կադրային գաղտնիքը

Ատելության խոսքը մեր հասարակության արատներից է։ Ատելությունը քաղաքական խոսույթ է մտել տարիներ առաջ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող որոշ թերուսների կողմից։ Սակայն իշխանությունները դրան հայելային չեն հակադարձել։ Իրավիճակն էապես փոխվեց 2018-ի իշխանափոխությունից հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ատելությամբ էր խոսում, ինչ ընդդիմադիր կարգավիճակում։ ՔՊ համակիրներն էլ ընդօրինակում էին։ ՔՊ-ականը քաղաքացիներից տարբերվում էր նրանով, որ ատելություն ու մաղձ էր թափում ժողովրդի կամ նրա մի մասի գլխին։ Նկատենք, որ քաղաքական խոսույթում ատելության խոսքն ու հայհոյախոսությունը պարզապես քայքայում են սոցիալ հոգեբանությունը, ստեղծում քաղաքական այլասերվածության ռիսկեր, որը կարող է կործանել քաղաքական համակարգը, վարակել հարևան հասարակություններն ու վերաճել մեծ աղտի։ Միջագային իրավապաշտպանների դիտողություններն այս առնչությամբ օգուտ չեն տալիս։ Փաշինյանը հետևություն չի անում։ Այսպիսի պնդման հիմք է այն, որ հայհոյախոս, ատելության ջեռմեռանդ տարածող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվում։

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի նիստերի օրակարգում ՔՊ առաջարկով ընդգրկված է նաև Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու նախագիծը։

Այս նախագիծը հանրային բուռն արձագանք է ստացել։ Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում ենք չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը»։

Թեմային անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, իր էջում հրապարակելով Սիրունյանի՝ հայհոյանքներ պարունակող գրառումները։ «Երևի նոր ստանդարտ կա ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար. ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան անգամ բարձրաձայն արտաբերել»,- գրել է պատգամավորը։

ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանն է անդրադարձել նաև Մենուա Սողոմոնյանը, նշելով, որ Ալեքսանդր Սիրունյանի ընտրվելը հերթական անգամ կփաստի, որ ՀՀ գործող վարչախումբը հովանավորում է ատելության խոսքը, եթե այն ծառայում է իր քաղաքական շահերին։

Ինչո՞ւ է ՔՊ-ն առաջադրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Նրա ո՞ր վաստակի համար։ Այս հարցերի պատասխանները հանրությանը դեռ հայտնի չեն։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ նրա թեկնածությունն առաջադրելու հարցում հաշվի են առել նրա ջերմեռանդ ատելությունը ժողովրդի նկատմամբ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

Առավել զավեշտալի է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մեկնաբանությունն այս առնչությամբ։ «Քանի դեռ անձը չի զբաղեցնում իր պաշտոնը, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, մարդը կարող է օրենքով և միջազգային նորմերով արտահայտել այն մտքերը, որոնք կարող են նաև հաճելի չլինել այս կամ խմբի համար»։

Պատգամավորի այս մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ տեղի է ունենալու հրաշք, Ալեքսանդր Սիրունյանը պաշտոն ստանալու հաջորդ առավոտյան հայհոյախոսից, արցախատյացից, ատելությամբ ու մաղձով լցվածից վերափոխվելու է, առաքինի, կիրթ, քաղաքավարի մարդ է դառնալու, հարգանքով է վերաբերվելու ժողովրդին, արցախցիներին, հարգելու է մարդկանց արժանապատվությունը։ Ո՞վ է հավատում կաֆկայական այսպիսի կերպարանափոխությանը։

Պարզ ասած՝ ՔՊ-ն, Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ առաջադրելով, բացահայտում է իր կադրային քաղաքականության գաղտնիքը։ Այն է՝ Փաշինյանն առաջ է քաշում նրանց, ովքեր շատ են հայհոյում, թունդ ատելության խոսքեր, վիրավորական բառեր ասում ընդդիմախոսներին, մրցակիցներին և պոտենցիալ մրցակիցներին։ Ով ավելի թունդ հայհոյի ու վատ բաներ ասի ժողովրդին, նրան ավելի բարձր պաշտոն կտրվի։ Օրինակ՝ ԲԴԽ անդամ կարող է դառնալ նա, որը ամիսներ, տարիներ շարունակ ջերմեռանդորեն ու հրապարակավ վիրավորական, ծաղրական, ատելության խոսք է ասել արցախցիներին, ընդդիմադիր գործիչներին, քաղաքական հավակնություններ ներկայացնողներին, որոնք քննադատել են Նիկոլ Փաշինյանին, մատնանշել նրա սխալները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար