Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:54 16-01-2025

Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցման որոշում է կայացվել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) գործունեության շարունակման անհրաժեշտություն այլևս չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը ձեռնարկել է «միջազգային իրավունքի հետ անհամատեղելի քայլեր», իսկ 907-րդ ուղղման կասեցումը, որը նախկինում երկար տարիներ գործել էր, այս անգամ չեղարկվել է։

Նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը Ադրբեջանում իրականացվում էր 2000 թվականից գործող շրջանակային փաստաթղթի հիման վրա։ Սակայն, ըստ Բայրամովի, վերլուծությունը ցույց է տվել, որ այդ գործունեությունը չի ծառայել Ադրբեջանի շահերին, այլ ավելի շուտ իրականացրել է ԱՄՆ օրակարգը։

«Այս տարվա ընթացքում մենք բազմիցս տեղեկացրել ենք ԱՄՆ-ին, որ պայմանագրի երկարաձգումը պետք է քննարկվի նոր պայմաններով։ Սակայն ԱՄՆ-ն փորձել է թելադրել իր պայմանները՝ հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը։ Այդ պատճառով որոշում կայացվեց համաձայնագիրը այլևս չերկարաձգել»,- նշել է Բայրամովը։

Նա նաև հայտարարել է, որ համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2024 թվականի փետրվարին, իսկ այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ից ստացված առաջարկները չեն համապատասխանել Ադրբեջանի շահերին։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից