Ներքին 1 տարի առաջ - 14:00 15-01-2025

Ցավալի է, որ չի տեսնելու 4 զավակների մեծանալը. Արծվիկ Մինասյան

«Լինելով ազգային, հայրենասեր ու պատվախնդիր անձնավորություն, Մհեր Սահակյանը, թեև անժամանակ հեռացավ, բայց իր հետևից թողնում է հայրենապաշտության հսկայական ժառանգություն, և որ ամենակարևորն է՝ հայ ընտանիքի լուսավոր կերպար, որը 4 զավակ է պարգևել մեր ազգին: Ցավալի է, որ նա չի տեսնելու զավակների մեծանալը»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով՝ իր հուշերում Մհեր Սահակյանը կմնա որպես վառ ու դրական կերպար:

Հիշեցնենք, որ ի հիշատակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի