copy image url
Խոսք 3 տարի առաջ - 13:10 05-10-2021

Ինչո՞ւ այս ամբիոնից դուք չեք բարձրաձայնում, որ ճանաչել ենք ԼՂ Հանրապետությունը . Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր առիթներով անդրադառնալով հատկապես Սյունիքում ստեղծված «ցավոտ իրավիճակներին», հղում տալով 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, նշում է, որ Շուռնուխի և Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Այսօր ԱԺ նիստում այս թեման կրկին թեժ քննարկումների առիթ դարձավ, քանի որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էր:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը փոխնախարար Տերտերյանից հետաքրքրվեց. «Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը»՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք նաև պատասխանատու այդ դիրքում: Դուք նաև լսել եք մեղադրանքները այդ օրենքի այն՝ ձևակերպումներին, թե իբր այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։Ի պատասխան այդ ամենի, Վաչե Տերտերյանն ի լրումն հավելեց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք այս վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլև աշխատել է դեռ վարչատարածքային բաժանման և ՏԻՄ հիմնադրման ժամանակից, ապա վստահեցրեց. «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Համենայնդեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում»: Ավելի ուշ՝ ի պատասխան հնչող քննադատությունների՝ Արծվիկ Մինասյանը նաև հավելեց. «Փոփոխությունների քվեարկության ժամանակ ես եղել եմ պատգամավոր, այո՛, ես էլ եմ կողմ քվեարկել առանձին դրվագներում, ինչպես և կողմ է քվեարկել հետագայում Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր: Երկրորդ՝ որևէ մեկի մտքով որևէ ձևով չի կարող անցնել և միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ ներպետական վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար:Վարչատարածքային բաժանման մասին նույնիսկ այսօրվա գործող օրենքով ձևակերպված է, որ Գորիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում՝ նկարագիր՝ պետական սահմանին ԼՂ Հանրապետություն. ինչո՞ւ այս ամբիոնից դուք չեք բարձրաձայնում, որ ճանաչել ենք ԼՂ Հանրապետությունը և դա ԼՂ-ի հետ սահմանն է: Եթե այդ օրենքն եք վկայակոչում, այս նորմը վկայակոչեք, ինչի՞ չեք անում, ինչի՞ եք ուզում անպայման փորձել ինչ-որ բան նախկինների վրա բարդել. չի՛ եղել էդպիսի թեմա: Եթե Դուք իսկապես համարում եք, որ դա կարող է հիմք հանդիսանալ, դա հստակ պետական դավաճանության հատկանիշներ պարունակող գործողություն է: Եթե որևէ պատգամավոր, որևէ կառավարություն այդ մոտեցումով, այդ տրամաբանությամբ այդ փոփոխությունն արել է, դա, այո, ամեն դեպքում առերևույթ պետական դավաճանության հատկանիշներ են. ինչո՞ւ հիմա հաղորդում չեք տալիս պետական դավաճանության համար. թող կանչեն, հարուցեն քրեական գործեր, թող կանչեն բոլորին ու քննեն, թե ինչու է այդ փոփոխությունը տեղի ունեցել, և արդյո՞ք դրա նպատակն այդպիսի արդյունքի ակնկալիք է ունեցել: Հերի՛ք է, այստեղից մանիպուլյացիաներ եք անընդհատ անում, ո՞նց կարելի է վարչատարածքային բաժանման մասին օրենքը դիտել արտաքին սահմանի որոշման իրավական հիմք»- եզրափակեց նա։

adv_banner

Ամենից շատ դիտված

09:48 17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ են հայտնաբերվում չինովնիկների երեխաների մոտ
17:56 Եղբայրն էլ պատերազմում է զոհվել. հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին
15:37 Երևանի տրանսպորտային սակագները վերանայվել են․ Ավինյանը ներկայացրել է նոր փոփոխությունները
09:00 Թալանել են Փաշինյանի՝ պատգամավոր աներձագի տունը․ Հրապարակ
22:30 2 բնակարան, 35 մլն փոխառություն, 13 մլն եկամուտ. Քրիստիննե Գրիգորյանի ունեցվածքը
21:37 Ծեծկռտուք՝ «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կասկածյալներից մեկը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է․ shamshyan.com
23:31 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են բեռնատարն ու Mercedes-ը. կան զոհեր ու վիրավորներ. shamshyan.com
23:09 Ալեն Սիմոնյանը թող իրեն ցածրացնի՝ ինչքան կարող է. ներքևում ահագին տեղ կա․ Վահե Մակարյան
09:12 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
22:24 Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus-ն ու Mitsubishi-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com