Ներքին 1 տարի առաջ - 10:30 07-01-2025

Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան

«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ թե ռուսների հետ լավ հարաբերություններով կամ Ուկրաինայի ցավերը մեղմելուն, այլ որ ԱՄՆ-ն իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է Չինաստանին զսպելու/հավասարակշռելու ուղղությամբ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծում է՝ առանց այդ էլ Չինաստանը մեծ տեմպերով զարգանում է, իսկ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հսկայական դիվանագիտական, տնտեսական, ռազմական ռեսուրսներ է մաշեցնում ոչ միայն էպիկենտրոնում գտնվող երկրներից, այլ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, որի պայմաններում Չինաստանը պոկում է իրականացրել:

«Իհարկե, Արևմուտքն ամեն ինչ կանի, որ ՌԴ-ն արագ վերականգնելու հնարավորություն չունենա և ուկրաինական ճգնաժամի «լուծման» հիմքում հենց դա է դրել, սակայն փաստ է, որ նրանց հիմնական անհանգստությունը Չինաստանից է, որովհետև պաշտոնական Պեկինը ոչ միայն առաջ է պոկվել, այլ դրան համարժեք քաղաքական ամբիցիաներ է ներկայացնում աշխարհակարգի փոփոխություններում իր նոր դերի սահմանման վերաբերյալ, ինչը բնականաբար տեղի է ունենում մյուս դերակատարների հաշվին:

Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն»,-գրում է նա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու