Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:10 07-01-2025

Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում (TAR) երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորներինը՝ 62-ի, հայտնում է Xinhua գործակալությունը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր առնվազն 32 զոհի և 38 վիրավորի մասին։

Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման։ Տեղում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու ամենավտանգավոր շրջաններից։

Ամենից շատ դիտված