Գերմանիայի իշխանությունները չգիտեն, թե երբ են իսլամիստներին վտարելու Սիրիա
copy image url

Գերմանիայի իշխանությունները չգիտեն, թե երբ են իսլամիստներին վտարելու Սիրիա

Արտաքին 5 ամիս առաջ - 12:11 05-01-2025
Սիրիայի այն քաղաքացիները, որոնք հանցագործություններ են կատարել Գերմանիայում կամ ճանաչվել են որպես իսլամիստ, կարտաքսվեն իրենց հայրենիք «հենց որ իրավիճակը թույլ տա», Funke մեդիա խմբին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը։

Ըստ նախարարի, Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը (BAMF) այժմ պատրաստվում է վերանայել ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշումները՝ հիմնվելով Սիրիայում իրավիճակի գնահատման վրա, հայտնում է DW-ն։

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը, սակայն, նշել է, որ Սիրիայի այն քաղաքացիները, որոնք գերմաներեն են սովորել, աշխատում կամ սովորում են Գերմանիայում, չեն արտաքսվի։ «Սա կվերաբերի նրանց, ովքեր կեցության իրավունք չունեն այլ պատճառներով, օրինակ՝ աշխատանքի կամ սովորելու, և կամավոր չեն վերադառնում Սիրիա, - ասել է Ֆեզերը:- Յուրաքանչյուրին, ով լավ է ինտեգրվում, աշխատում է, սովորել է գերմաներեն և նոր տուն է գտել այստեղ, պետք է թույլատրվի մնալ Գերմանիայում»:

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
18:30 Էդ մարդը հիվանդ է, ինչ իմանամ` ինչ է ուզում, ինչ է անում. Աջապահյանի պատասխանը Փաշինյանին
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
19:20 Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված
19:04 «Միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը. այն պետք է տեղի ունենար 1 տարի առաջ. Ռուբեն Մխիթարյան
22:12 Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
21:24 Փաշինյանն անցել է անգամ դավաճանության բոլոր գծերը, նա թշնամի է. Սրբազան պայքարի մասնակից
23:57 Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին
19:28 Նիկոլը առաջնորդվում է հետևյալ կերպ. կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինելու. քաղաքագետ