Արկածախնդրություն կլիներ․ Բայդենը դեմ է Իրանին միջուկային օբյեկտներին հարվածելուն
copy image url

Արկածախնդրություն կլիներ․ Բայդենը դեմ է Իրանին միջուկային օբյեկտներին հարվածելուն

Արտաքին 3 ամիս առաջ - 12:30 04-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիմը քննարկել Է Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու տարբերակը, սակայն հեռացող նախագահը համաձայնություն չի տվել։ Այս մասին հաղորդում է Axios-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության թիմը նրան ներկայացրել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման տարբերակները, եթե Թեհրանը մինչև հունվարի 20-ը միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկի, գրում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով երեք աղբյուր:

Հաղորդվում է, որ Բայդենի հանդիպումը Ազգային անվտանգության թիմի հետ տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Ինչպես պնդում են Axios-ի աղբյուրները, Բայդենը հարվածին համաձայնություն չի տվել։ Անցումային շրջանում իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումը «հսկայական արկածախնդրություն» կլիներ ԱՄՆ նախագահի կողմից, նշում է Axios-ը: