Արտաքին 1 տարի առաջ - 14:28 02-01-2025

Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին

Մոսկվայում փորձել են թունավորել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին։

«Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական է, թե խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է. նրա կինը փորձել է ամուսնալուծվել և մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել ապահարզանին»,- գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ թույնը, որով փորձել են թունավորել Սիրիայի նախկին ղեկավարին, դեռ չի բացահայտվել։ Հայտնի է, որ նա դժվարացել է շնչել և կորցրել գիտակցությունը։

Առայժմ նախկին նախագահին մահափորձի վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ քաղաքական հակառակորդներից մինչև ընտանեկան դրդապատճառներ։