Արտաքին 1 տարի առաջ - 13:11 31-12-2024

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինին մեծ հաղթանակի տարի է մաղթել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ամանորի կապակցությամբ և մաղթել է, որ գալիք 2025 թվականը դառնա «21-րդ դարում պատերազմում մեծ հաղթանակի տարի», հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):

Կիմ Չեն Ինը նշել է, որ 2024 թվականին ակտիվորեն զարգանում էին «ավանդական կորեա-ռուսական բարեկամական հարաբերությունները»։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։

Ձեզ գուցե հետաքրքրի