Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:03 13-12-2024

Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին։

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման դասընթացների շրջանակներում նոր գիտելիքների ձեռքբերումը, հոգևոր ծառայությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ քննարկումների կազմակերպումը, միմյանց հետ հովվական փորձառությամբ կիսվելն ու միջհամայնքային համագործակցային կապերի զորացումը, ինչը մեծապես կնպաստի Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։

Նորին Սրբությունը նկատեց, որ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության և հայորդիների հետ ամենօրյա շփումների արդյունքում ի մոտո ծանոթ են ժողովրդին հուզող խնդիրներին ու նրանց առջև ծառացած դժվարություններին։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը թելադրեց եկեղեցականներին իրենց հովվական փորձառությունն ու ձեռք բերված գործնական գիտելիքներն ի սպաս դնել ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման գործին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականներին անսակարկ նվիրումով, արիությամբ ու հանձնառու ոգով շարունակել իրենց անձնդիր ծառայությունը՝ ի խնդիր հայրենիքի շենացման և մեր ժողովրդի լուսավոր ապագայի կերտման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, 2023 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած վերապատրաստման երեքամյա դասընթացներին մասնակից հոգևորականները թարմացնում են իրենց ծիսական, աստվածաբանական, պատմական գիտելիքները, կազմակերպում քննարկումներ Հայաստանյայց Եկեղեցու առաքելության իրականացման գործում ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիարռման, ինչպես նաև հովվական ծառայության մեջ առկա հոգևոր կարիքներին և իրողություններին համապատասխան նոր մոտեցումների որդեգրման շուրջ։ Այս հավաքը թվով 14-րդ է, մինչ օրս վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 214 եկեղեցական:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար