Ներքին 2 տարի առաջ - 20:37 23-11-2023

Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ քահանա հայրերը վերապատրաստման ընթացքում հնարավորություն են ստացել թարմացնելու իրենց աստվածաբանական, ծիսական և պատմական գիտելիքները:

Վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունել է Ուկրաինայի հայոց թեմի Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին Մայր Աթոռում նման դասընթացների կազմակերպման համար՝ վստահություն հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն առավել կնպաստեն հոգևոր ծառայության արդյունավորմանը։

Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել հոգևոր հայրերին՝ գոհունակություն հայտնելով վերապատրաստության ծրագրի վերականգնման առիթով: Վեհափառ Հայրապետը կարևորել է Մայր Աթոռում անցկացվող վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին համախմբվելու, միմյանցով զորանալու, միասնաբար մտորելու հոգևոր հարցերի շուրջ, ինչպես նաև հոգևոր փորձառությամբ փոխանակվելու։ Իր խոսքում Նորին Սրբությունը հորդորել է քահանա հայրերին սերտացնելու փոխգործակցությունը համայնքների միջև հոգեխնամ առաքելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն է հայտնել հոգևորականներին ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած իրենց նվիրյալ ու անսակարկ ծառայության համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ