Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:47 06-12-2024

Փաշինյանը ցանկություն չունի Ռուբեն Վարդանյանին տեսնել Հայաստանում․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հովիկ Աղազարյանը Factor TV-ին տված հարցազրույցում, ակամայից հաստատեց այն լուրը, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև, հոկտեմբերի 24-ի՝ «Կազանյան» հանդիպման ժամանակ, եղել է խոսակցություն գերիների հետ կապված՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի մասով։
Հիշեցնեմ, որ, ըստ մամուլի՝ Ալիևը հարցրել է Փաշինյանին, թե ինչո՞ւ նա, չի պահանջում ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին, որին Փաշինյանը պատասխանել էր՝ ասելով, որովհետև գիտի, որ չեն տալու։
Ըստ տրամաբանության, Փաշինյանը այս մասին կիսվել է իր թիմակիցների հետ, որից հետո արտահոսք է եղել մամուլում, իսկ հիմա նրանք, այդ արտահոսքի համար, մեղադրում են Հովիկ Աղազարյանին, ով ի դեպ, ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկատվությունը։

Թե որքանով է Փաշինյանը լիարժեք, կամ հավաստի ինֆորմացիա տվել իր թիմին՝ դժվար է ասել, սակայն, միայն այս երկխոսությունը վերլուծելուց՝ ակնհայտ է դառնում, որ գերիների ազատման մասով՝ ոչ մի լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, գուցե, ինչ-որ ձևական քայլեր արվում են, սակայն իրական ջանքեր չկան։
Առնվազն ինձ համար, Փաշինյանի քայլերի տրամաբանությունը պարզ և հասկանալի է. Նա իր իշխանության համար իրական վտանգ է տեսնում՝ Ռուբեն Վարդանյանից, հետևաբար, որևէ ցանկություն չունի նրան տեսնելու Հայաստանում, և իր համար նշանակություն չունի, որ, երբ իրենք ձեռքերը լվացել էին Արցախից և անգամ վախենում էին Արցախ բառը բարձրաձայն արտասանելուց, այդ մարդը եկավ, ու գնաց կանգնեց թշնամու առաջ՝ իր հայրենակիցների կողքին, և մինչև վերջ մնաց այնտեղ։ Գնացեք, ցանկացած արցախցուց հարցրեք՝ Ռուբեն Վարդանյանի մասին, և նրանք ձեզ կասեն, թե ով է նա։
Ցավալի է, որ իշխանությունները՝ գերեվարված մեր հայրենակիցների ազատման հարցում, առաջնորդվում են իրենց քաղաքական նպատակահարմարություններով»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»