Մամուլ 1 տարի առաջ - 08:35 22-04-2025

Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը, վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ, կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի, սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում՝ 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում հնարավոր է կոնսուլտացիաներ սկսվեն Արցախի ներկայացուցչությունում` հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարվի։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա