Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:15 26-10-2023

Սամվել Շահրամանյանը կխախտի լռության ուխտը․ ինչ հայտարարություններ է անելու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սամվել Շահրամանյանը տեւական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը եւ առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներով։

Արդեն որոշվել է ֆորմատը, դա կլինի հարցազրույց, բայց ոչ Հանրային հեռուստաընկերությամբ։ Նրան հորդորեցին` չգնալ Հ1, Հ1-ն էլ նրան չհրավիրեց եթեր:

Շահրամանյանը կանդրադառնա իր` նախագահի պաշտոնում ընտրությանը, թե ինչու, ինչ հանգամանքներում համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը, կխոսի նաեւ պատերազմական գործողությունների, ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, ինչպես նաեւ՝ այլ հարցերի մասին: Կանդրադառնա արցախցիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին կպատասխանի:

Կներկայացնի, թե ինչ խնդիրներ են «գույքագրել» իրենք` Արցախից տեղափոխվելուց հետո այս մի քանի շաբաթվա ընթացքում։


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի