Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 10:35 02-11-2026

2027-ի պետբյուջեն կկազմի 3 տրլն 604 մլրդ դրամ, որը կազմում է 10 մլրդ դոլար. Փաշինյան

2027-ի պետբյուջեն կկազմի 3 տրլն 604 մլրդ դրամ, որը կազմում է 10 մլրդ դոլար։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2027 թվականի պետական բյուջեի եկամտային մասը պլանավորված է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ, որը կազմում է 10 միլիարդ դոլար։ Պետք է արձանագրենք, որ 2017 թվականի համեմատ 2027 թվականի բյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191տոկոս։ Այսինքն եկամտային մասը եռապատկվում է։

Կապիտալ ծախսերի աճը պլանավորվում է 2017 թվականի համեմատ 223 տոկոսով»,-ասաց Փաշինյանը։