Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:37 02-12-2024

Պետություն-մասնավոր գործակցությամբ նոր բնակելի համալիր Երևանում․ «ՄԼ Մայնինգը» բացեց «Ճառագայթ» թաղամասը

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի և Քաղաքաշինության կոմիտեի համագործակցությամբ Երևանն արդեն ունի նոր բնակելի թաղամաս։ Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 19/8 հասցեում «ՄԼ Մայնինգը» բացեց «Ճառագայթ» բնակելի համալիրը։

Թաղամասի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Վերջինս շնորհավորեց «Ճառագայթ» համալիրի կառուցապատումն իրականացրած «ՄԼ Մայնինգ» ընկերության գործընկերներին՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։

«Քաղաքաշինության կոմիտեն կարևորում է կառուցապատման ծրագրերը, որոնք ձևավորում են բնակիչների համար հարմարավետ և գեղեցիկ միջավայր, ստեղծում ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ։ Կոմիտեն պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը՝ բարելավելով օրենսդրական դաշտը, պարզեցնելով և թվայնացնելով ընթացակարգերը՝ այդպիսով կառուցապատողների համար գործընթացները դարձնելով թափանցիկ և կանխատեսելի»,-նշեց Վարդանյանը:

Բնակիչներին շնորհավորեց նաև «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը, ով շեշտեց շինարարության մեկնարկը տրվել է 2020թ.-ին, երբ հանրությունն ապրում էր ծանր ժամանակներ, սակայն ծրագիրը բարեհաջող ավարտին հասցվեց։

«Ծրագիրը կարողացել ենք իրականացնել նաև մեր գործընկերների շնորհիվ և այսօր ձեր դատին հանձնել այս գեղեցիկ համալիրը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Քաղաքաշինության կոմիտեին, առանց որոնց անհնար կլիներ իրականացնել այս ծրագիրը»,- ասաց նա։

«ՄԼ Մայնինգ» ընկերության փոխտնօրեն Վարդան Մարությանը կարևորեց նմանատիպ ծրագրերի շարունակական լինելը շեշտելով, որ այս պահին էլ մայրաքաղաքի տարբեր հատվածներում 3 ակտիվ ընթացիկ ծրագրեր են իրականացվում։

«Մեծ հաշվով հաղթողներին չեն դատապարտում, իսկ մենք հաղթեցինք, որովհետև այդ արհավիրքների ֆոնին անգամ, մենք պատվով այս մեծ համալիրը 7 մասնաշենքից բաղկացած շահագործման հանձնեցինք և թող վայելեն մեր շահառուները»,-նշեց Մարությանը։

Շինարարությունն իրականացվել է երկու փուլով։ Առաջին փուլով 4 մասնաշենքերից հանրային ծառայողներին տրվել է 200 բնակարան, երկրորդ փուլով 3 մասնաշենքերից 145 բնակարան, ինչպես նաև 120 ավտոկայանատեղի։

Ռոբերտ Բաբաջանյանն առաջին հանրային ծառայողներից է, ով 2020թ.-ին մատչելի պայմաններով «Ճառագայթ» թաղամասում բնակարան է ձեռք բերել։

«Առաջին շահառուներից եմ, ինչպես տեսնում եք արդեն բնակարանն ամբողջությամբ վերանորոգված է և պատրաստ։ Բավականին հարմար ծրագիր է, քանի որ այս պայմաններով այլ կառուցապատողներից դժվար է բնակարան ձեռք բերել»,- ասաց նա։
Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան