Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ներքին 58 րոպե առաջ - 19:48 20-11-2026

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի իրացումների շղթա, նաև հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։

ՆԳՆ-ից հայտնում են, որ օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանները սկսել են իրացնել նոյեմբերի 9-ին։

«Ըստ հավաստի տեղեկության՝ օտարերկրյա մի քաղաքացի այդ օրը պետք է թմրանյութ ձեռք բերեր Գյումրիի բնակչից։ Ժամը 19․45-ին Գյումրիի Անկախության փողոցում օտարերկրացին ձերբակալվել ու տեղափոխվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված շուրջ 4 գրամ մարիխուանայով»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11․45-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև օտարերկրացուն թմրանյութն իրացրած գյումրեցի 65-ամյա տղամարդը։ Նա խոստովանել է, որ օտարերկրյա քաղաքացիների պարբերաբար իրացրել է մարիխուանա։

«Արդեն հաջորդ օրը Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև 65-ամյա տղամարդուն թմրանյութ իրացրած մեկ այլ գյումրեցու։ Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11․50-ին, 57-ամյա տղամարդը ձերբկալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է վարչություն։

Նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ ու կաթուցիչ, իսկ նրա տան խուզարկությամբ՝ տարաներում լցված շուրջ 270 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր, նաև՝ ապօրինի պահվող ատրճանակ ու երկփողանի ողորկափող հրացան»,-տեղեկացրին ՆԳՆ-ից։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
21:07 «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:34 Պուտինը հայտնել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար