Դե հիմա ո՞վ չի խմում․ Վահան գյուղում ամուսնու ծեծից ինքնասպան եղած կնոջն այսօր կհուղարկավորեն
copy image url

Դե հիմա ո՞վ չի խմում․ Վահան գյուղում ամուսնու ծեծից ինքնասպան եղած կնոջն այսօր կհուղարկավորեն

Ներքին 4 ամիս առաջ - 14:14 29-11-2024
«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Տելեգրամյան իր ալիքում տեղեկություն է տարածել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան վարչական տարածքում ողբերգական դեպք է տեղի ուենցել։

«Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան (Օրջոնոգիձե) վարչական տարածքում երեկ ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Զարգարյան Ռոստոմի (Գուգուշի) կնոջը՝ Մերիին գտել էին կախված իրենց անասնագոմում։ Ռոստոմը պայմանագրային զինծառայող է, խմող, պոստերում խաղացող, զինակիցներն ու հարևաններն ասում են նաև ունի բելի գարյաչկա, ասեմ որ ուներ մի հրաշալի կին, խելոք, համեստ, նվիրված ընտանիքին և իր երեք անչափահաս երեխաներին, մեծը 6-րդ դասարանում է։ Երեկ չէ առաջին օրը 26.11.2024թ այդ ալկաշը պետք է լիներ դիրքերում, որպեսզի հաջորդ օրը մասնակցի համագյուղացու քառսունքին։ Դիրքերից կամ թույլտվությամբ, կամ էլ ինքնուրույն, ինչպես միշտ են բոլորն անում, իջել է ու մասնակցել քառսունքին։Բնականաբար՝ էնքան է լակել, որ գիշերը հերթական անգամ իր սև գործն է արել կնոջ հետ, ի միջայլոց մայրն (կիսուրը) էլ է շատ նվաստացրել այդ հարսին, ու արդեն պատկերացրեք ինչպիսի հոգեվիճակում է եղել, որ ոչ հաշվի է առել գալիք ամանորը, ոչ էլ իր երեք անչափահաս երեխաները ու գնացել է այդ քայլին։ Ամբողջ Ճամբարակն ու Վահան գյուղը սգում է այդ կնոջ համար, ասում են պտի այդ այլանդակն իրեն կախեր։ Պարոն Ղուկասյան խնդրում եմ բարձրաձայնեք թե՛ ուղիղ եթերում, թե՛ Ձեր տելեգրամյան էջով՝
1.Ինչո՞ւ են նմաններին թողնում դիրք պահի,
2.Արդյոք ռազմականը տեղեկացել է ինքնակամ՞ է լքել դիրքը, թե՞ թույլտվությամբ,
3.Եվ մինչև երբ՞ պետք է խմել, ծխելը և նմանատիպ պահվածքը շարունակվի դիրքերում։
Այս հարցը միայն Դուք կարող եք բարձրաձայնել։ Իրեն կախելուց առաջ տեսանյութ է ուղղարկել քրոջը Մերին, որ տես` ոնցա ծեծել, գլուխը ջարդել, մարմնի տարբեր հատվածներին կապտուկներ, քրոջն էլ ասելա, որ ինձ կախեմ՝ չզարմանաք։ Թաղումն է այսօր ու աղջկա հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին»,- գրել էր Ղուկասյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանի հետ, ով նշեց, որ այս պահին հիվանդանոցում է գտնվում, սակայն դեպքի մասին տեղյակ է։

«Լսել եմ դեպքը, վաղը կհասնեմ գյուղ, կմասնակցեմ կնոջ արարողություններին։ Ամուսնուց վատ բան չեմ տեսել, նորմալ մարդ է, հիմա էլ ծառայության մեջ է։ Դե հիմա բոլորն են խմում, բայց հարբեցող չի եղել։ Ամուսինը և՛ հոգեհանգստին է մասնակցել, և՛ հուղարկավորությանը կմասնակցի։ Ես չեմ լսել, որ կնոջը ծեծի կամ հայհոյի։ 6 հոգով են ապրել՝ տղայի մոր հետ։ Ռոստոմը հայր չի ունեցել։ Մերին էլ լավ աղջիկ էր, նրանից ևս վատ բան չեմ տեսել։ Մեր գյուղի բնակիչ չի եղել, Ճամբարակից է եղել։ Ինչով կկարողանամ՝ կօգնեմ այդ ընտանիքին։ Բոլորը սգում են աղջկա մահը»,-ասաց մեր զրուցակիցը։

Տեղեկությունները, որ կնոջ հուղարկավորությունից հետո այսօր հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին՝ Արշակ Մկրտչյանը հերքեց։

«Նման բան չկա, այսօր կհուղարկավորվի մեր գյուղում»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ