Ներքին 1 տարի առաջ - 23:42 27-11-2024

Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում. այրվել է գույքի մի մասը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտա թիվ 135/7 տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այրվել է գույքի մի մասը։

Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված