Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:46 23-11-2024

«Երևան Սիթի»-ն 2 անգամ է գանձում գումարը. ցանցից վստահեցնում են՝ գումարները վերադարձրել են

«Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկի հաճախորդը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է ընկերության կողմից իրականացվող խարդախության դեպքի:

Քաղաքացու խոսքով՝ ամիսներ շարունակ օգտվել է «Երևան Սիթիի» ինքնասպասարկման դրամարկղերից, քանի որ այն իրեն շատ հարմար է, բայց երեկ պարզել է,որ քարտից կրկնակի գումար է գանձվում.

«Շատ անգամներ դրամարկղերի սխալ աշխատանքի պատճառով վճարը 2 անգամ է գանձել ու ես այդ մասին չեմ էլ իմացել:

Հայտնաբերեցի այսօր, երբ վճարում կատարելիս կրկին եկավ «ինչ-որ բան սխալ է» error-ը: Բազմիցս այդպես եղել է և պարզվում է՝ error տալուն զուգահեռ գումարը գանձում է առանց հաստատումը ցույց տալու:

Աշխատակցին խնդրեցի՝ շտկի սխալը, որպեսզի կարողանամ կրկին վճարում կատարել: Պարզվում է՝ մեկ անգամ առանց հաստատման էր գումար գանձել, մյուս անգամ՝ հաստատումով: Այս անգամ բախտս բերեց, քանի որ աշխատակիցը բարեխիղճ էր և հուշեց, որ հնարավոր է 2-ն էլ գանձած լինի:

Քարտիս հաշիվը ստուգելով՝ հասկացա, որ իսկապես 2 անգամ է գանձվել: Երկար փնտրելուց հետո աշխատակիցը գտավ կտրոնը, որտեղ իմ 2 վճարումների գումարը միքսած էր, այնինչ ես ստացել էի միայն մեկ վճարման կտրոն: Գումարը, իհարկե, հետ փոխանցեցին քարտիս, բայց վերջին ամիսների ընթացքում ով գիտի՝ քանի-քանի անգամ է «double» քաշել, որովհետև այդ error-ը գրեթե ամեն անգամ նույն կերպ եկել է և իմ մտքով անգամ չի անցել, որ առանց հաստատման գումարը գանձում է»,- գրել է քաղաքացին, ապա հավելել՝ տեխնիկական խնդիր է, թե հատուկ են անում, դա էլ «Երևան Սթին» կիմանա:
Oragir.News-ը պարզաբանում ստաալու նպատակով կապ հաստատեց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը վսահաբար տեխնիկական է եղել, ավելին, եթե անգամ հաճախորդը չի իմացել, որ իր առևտրի վճարը կրկնակի է գանձվել, ընկերության IT մասնագետները և ֆինանսական բաժնի աշխատակիցները ծրագրով նայում և այդ գումարը փոխանցում են հաճախորդին:

«Ինքնասպասարկման դրամարկղերից կարող են օգտվել բացառապես «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի բոնուս քարտ ունեցող հաճախորդները, իսկ մեր հաճախորդների 90 տոկոսից ավելին ունեն բոնուս քարտեր: Դրա միջոցով մենք կարողանում ենք կապ հաստատել իրենց հետ և գումարը վերադարձնել, կամ էլ այն փոխանցում ենք հաճախորդի քարտին»,- նշեցին «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»