Ներքին 1 տարի առաջ - 22:00 04-11-2024

Բնակարան, 1 մլն կանխիկ, 10 մլն եկամուտ․ խաղաղասեր Մարիա Կարապետյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր, խաղաղասեր Մարիա Կարապետյանի հայտարարագիրը, ով հաճախ է հանդես գալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչերով։

Հիշեցնենք, որ Կարապետյանը պատգամավոր է դարձել 2018-ի իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իսկ 2021-ի արտահերթի ժամանակ պահպանել է իր մանդատը։

Որպես անշարժ գույք՝ Մարիա Կարապետյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Կարապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 333․564,5 դրամ, 42․25 դոլար, 10․01 եվրո, 44․55 լարի, տարեվերջին՝ 1․353․212 դրամ, 44․55 վրացական լարի։ Նա ունեցել է նաև 30 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Հաշվետու տարում Կարապետյանի եկամուտը կազմել է 10 մլն 1343 դրամ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։

Այլ ունեցվածք՝ խաղաղասեր պատգամավորը չի հայտարարագրել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին