Ներքին 1 տարի առաջ - 09:35 30-10-2024

Գորիս-Կապան ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձատափ գյուղի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ջ. Ս.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի. առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառելիքի բաքի պարպումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին