Արտաքին 1 տարի առաջ - 15:21 27-10-2024

Ինդոնեզիայում ժայթքել է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը

Ինդոնեզիայում՝ Արևմտյան Սումատրա կղզում, ժայթքել է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Մարապին, հայտնում է Associated Press-ը։ Փոխանցում է News.am-ը։

Ժայթքման ընթացքում հրաբուխը առնվազն երեք անգամ մոխրի հաստ սյուներ է արտանետել։

Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։

Ժայթքման պատճառով տաք մոխրի ամպեր են առաջացել, որոնք տարածվել են մի քանի մղոն հեռավորության վրա՝ հրաբխային մնացորդների հաստ շերտով ծածկելով մոտակա գյուղերն ու քաղաքները, հայտնել է Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Ահմադ Ռիֆանդին: Հրաբխից մոխրի սյուների բարձրությունը հասել է 2000 մետրի։

Ռիֆանդին նշել է, որ գրեթե 2900 մետր բարձրությամբ հրաբուխը հունվարից սկսած մնում է վտանգավորության երկրորդ մակարդակում, ինչը արգելում է լեռնագնացներին և գյուղացիներին գտնվել խառնարանից 3 կմ շառավղով տարածքում՝ հնարավոր լավայի պատճառով:

2023 թվականի դեկտեմբերին տեղի էր ունեցել Մարապի հրաբխի ժայթքումը, որի հետևանքով 24 լեռնագնաց էր զոհվել և մի քանի մարդ վիրավորվել։ Այդ ժամանակից լեռնագնացության երկու երթուղի է փակվել։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին