QR-ի վրա պահում ես, ռուսական մուլտ է բերում․ «հակառուս» Փաշինյանի ռուսամետ բարեփոխումները
copy image url

QR-ի վրա պահում ես, ռուսական մուլտ է բերում․ «հակառուս» Փաշինյանի ռուսամետ բարեփոխումները

Ներքին 6 ամիս առաջ - 15:20 17-10-2024
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վերջին տարիներին ցույց են տալիս, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները սրված են, գնալով վատանում է շփումները, բայց դրան զուգահեռ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսական մշակույթ են մտցնում։

ՀՀ դպրոցներից մեկի 2-րդ դասարանի աշակերտների ծնողներից մի քանիսը Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեցին, որ տպագրված «Ես և շրջակա աշխարհը» դասագրքում հանձնարարություն կա, որը դժվար է երեխաների համար, քանի որ նրանք չեն տիրապետում ռուսերենին։



«Երեխաները դեռ մի քանի տառ են անցել, բայց դասագրքում հանձարարությունը ռուսերենով է տրված։ Երեխան պետք է ռուսական մուլտֆիլմ նայի, հասկանա, հետո դասընկերների հետ քննարկի։ Սա պարզապես խայտառակություն է։ QR-ի վրա պահում ես, ռուսական մուլտ է բերում»,- ասացին ծնողները։

Oragir.News-ը ուսումնասիրեց այս դասագիրքը և համոզվեց, որ 2023 թվականին տպագրված «Ես և շրջակա աշխարհը» 2-րդ դասարանի դասագրքում աշակերտների համար կա հանձնարարություն, որը երեխաներին պարտադրում է ռուսական մուլտֆիլմ նայել։

Մասնավորապես դասագրքի 35-րդ էջում կա QR կոդ, որտեղ նշված է՝

Դիտե՛ք «Փնթի տղան» տեսանյութը և քննարկե՛ք ընկերներով։



Հեռախոսի տեսախցիկը պահելով QR կոդի վրա, էկրանին հայտնվում է յութուբյան ակտիվ հղում, որտեղ նշվում է՝ «Мойдодыр. Советские мультфильмы»։



Փաստացի խնդիրը 2 կողմ ունի։ Նախ՝ ռուսերեն չիմացող աշակերտներին ստիպում են ռուսական մուլֆիլմ նայել, հասկանալ և քննարկել։

Երկրորդ՝ քաղաքական կողմը։ ՌԴ-ի հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրանքներ հնչեցնող և դեպի Արևմուտք գնացող ՀՀ իշխանությունը «Ես և շրջակա աշխարհը» դասագրքում ներդնում է ռուսական բովանդակություն, երեխաներին ստիպում ռուսերենը հասկանալ։