Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 16:52 20-10-2026

Հարկային քաղաքականությունը «պատվերով համերգ» չէ, որ վարչապետին խնդրանք ներկայացնեն․ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Սասուն Միքայելյանի որդին, որը 2018 թվականից հետո «հարազատ, խնամի, քավոր, սանիկ» բանաձևի սկզբունքային մերժման արդյունքում աշխատում է Հրազդանի քաղաքապետ, հայտարարում է, որ կառուցված «ԱԲ գործարանի» հարցով դիմելու է վարչապետին «խնդրանքով», որ «օրենքի սահմաններում», այդ «գործարանի» վճարած մոտ 200–300 միլիոն դոլարի հարկերի 10 տոկոսը թողնեն քաղաքին։

Ու սա հայտարարվում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում։
Նախ, գոնե համայնքի ղեկավարի մակարդակով պետք է որ տիրապետվի՝ Հրազդանում կառուցվել է ոչ թե «ԱԲ գործարան», այլ ԱԲ տվյալների կենտրոն։ Տվյալների կենտրոնն ու գործարանը լիովին տարբեր հասկացություններ են։

Իհարկե հասկանալի է, որ «գործարանը» քարոզչապես ավելի հնչեղ ձևակերպում է և հանրության մի մասը, հատկապես «լյումպեն» շերտերը, գործարան լսելիս մտածում են արդյունաբերական մի համալիր, մեծ թվով աշխատատեղերով և այլն։ Սա այն դեպքում, երբ Հրազդանում կառուցված տվյալների կենտրոնը կապահովի թերևս մոտ 4 տասնյակ աշխատատեղ։ Շատ կարևոր է գեթ մեկ աշխատատեղն էլ, բայց նաև շատ կարևոր է բառային աճպարարությամբ չֆռռացնել նույնիսկ մեկ քաղաքացու։

Ինչ վերաբերում է հարկերին, ապա՝ հարկերի բաշխում իրականացնողը ՀՀ–ում խորհրդարանն է, ոչ թե վարչապետը։

Երկրորդ, հարկային քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որ տարբեր համայնքներ տարբեր «խնդրանքներ» ներկայացնեն իրենց մոտ գործող տարբեր ձեռնարկությունների հարկային պարտավորությունների «բաշխման» հարցում։

Որովհետև կարելի է պատկերացնել, թե ինչ պատկեր կլինի, եթե այդպիսի «խնդրանքներ» հնչեցնեն մի քանի տասնյակ համայնքներ։

Բայց, հասկանալի է իհարկե, որ ընտրություն է, իր ժանրի կանոններով։ Հետևաբար, կարելի է ասել, որ հայտարարությունը եղել է նույնիսկ զարմանալիորեն համեստ, որովհետև կարող էր հայտարարվել նույնիսկ, որ վարչապետին խնդրելու են Հրազդանում թողնել այդ կենտրոնի հարկերի 90 տոկոսը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից